ԳԳոհար Սարգսյան

Ռուստամ Բաքոյանը և Ալեքսեյ Սանդիկովը հանդիպել են Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեի անդամների հետ

Ռուստամ Բաքոյանը և Ալեքսեյ Սանդիկովը հանդիպել են Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեի անդամների հետ

Փետրվարի 24-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը և Ալեքսեյ Սանդիկովը հանդիպել են ԵԽ Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեի անդամների հետ:

Կոմիտեի նախագահ Մարի Հագսգարդը հետաքրքրվել է Հայաստանում ազգային փոքրամասնությունների լեզվի, մշակույթի և ավանդույթների պահպանության հարցերով:

Հայաստանի ամենամեծ ազգային փոքրամասնության՝ եզդիական համայնքի ներկայացուցիչ, պատգամավոր Ռուստամ Բաքոյանի խոսքով՝ իրենց համայնքում առկա են լեզվի պահպանման որոշակի խնդիրներ: Պատգամավորը տեղեկացրել է, որ իրենց համայնքն ունի նաև ուսուցիչների պակաս, բարձրագույն կրթության խնդիրը ևս առկա է: Ռուստամ Բաքոյանն ընդգծել է, որ եզդիները Հայաստանում հայերի հետ ունեն ջերմ, բարեկամական հարաբերություններ, այստեղ ապրում են ավելի քան 200 տարի, երբևէ հայ ժողովրդի կողմից չեն հալածվել:

Ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը հայտնել է, որ Հայաստանում լեզվի պահպանման խնդիր իր համայնքում չկա: Նրա խոսքով՝ ռուսերենը մեր երկրում բավականին բարձր մակարդակի վրա է, լեզվին տիրապետում են ոչ միայն իրենց ազգի ներկայացուցիչները, այլև՝ հայերը: ԱԺ պատգամավորը տեղեկացրել է, որ ինքն Ազգային ժողովում բարձրաձայնում է նաև ռուսալեզու այլ ազգային փոքրամասնությունների խնդիրները:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ազգային փոքրամասնություններին վերաբերող օրենքի ընդունման անհրաժեշտության, Ազգային ժողովում առանձին հանձնաժողով ունենալու հարցերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում