ՎՎարդուհի Հարությունյան

5 մարդու մահվան պատճառ դարձած ՃՏՊ-ի գործով BMW X5-ի վարորդը կալանավորվել է

5 մարդու մահվան պատճառ դարձած ՃՏՊ-ի գործով BMW X5-ի վարորդը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում շարունակվում է Արզնու խճուղում հինգ մարդու մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախօրեին դատարանը բավարարել է BMW X5 մակնիշի ավտոմեքենայի վարորդի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հինգ մարդու մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել 2022 թ. փետրվարի 20-ին՝ ժամը 20:30-ին:



Քննությամբ տվյալներ էին ձեռք բերվել այն մասին, որ Արզնու խճուղու միջնամասում միմյանց էին բախվել հանդիպակաց երթևեկող BMW X5 և «ՎԱԶ 21061» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո BMW X5-ը բախվել էր նաև իրեն հանդիպակաց ընթացող Opel մակնիշի ավտոմեքենային և կանգնել։

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով «ՎԱԶ 21061» մակնիշի վարորդը և չորս ուղևորները տեղում մահացել էին, իսկ ուղևորներից մեկը (ծնված 2007թ.)՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ BMW X5 մակնիշի ավտոմեքենայի 28-ամյա վարորդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 3-րդ մասով:



Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ճանապարհատրանսպորտային պատահարի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում