ԳԳոհար Սարգսյան

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են անձնական ունեցվածքի գողության 24 դեպք

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են անձնական ունեցվածքի գողության 24 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 23-24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 77 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 24, թմրամիջոցի հայտնաբերման՝ 14, խարդախության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու և ընտանեկան բռնության՝ 5-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, ծանր վիրավորանքի՝ 2, կողոպուտի, գույքը դիտավորությամբ վնասելու, հարկերից խուսափելու, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի, սպանության սպառնալիքի, ծեծի, սուտ մատնության ու ինքնիրավչության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության և կողոպուտի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 4 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում