ԳԳոհար Սարգսյան

Մարզային բնակչության բժշկական հասանելիության վերաբերյալ քննարկում ԱԺ հանձնաժողովի նիստում

Մարզային բնակչության բժշկական հասանելիության վերաբերյալ քննարկում ԱԺ հանձնաժողովի նիստում

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի և Լուսինե Բադալյանի հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ նախատեսվում է առողջապահության բնագավառի մարդկային ներուժի պլանավորման գործող համակարգի ներդրում, որը կնպաստի բնակչության բժշկական օգնության և սպասարկման հասանելիությանն ու որակի բարելավմանը: Հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստում։

«Ունենք բժշկական կադրերի անհամաչափ բաշխվածություն, խոսքը աշխարհագրական բաշխվածության մասին է: Պրակտիկ դաշտում գործող բժիշկների թիվը համահունչ է համաշխարհային միջինին, սակայն անհամաչափ բաշխվածության պատճառով մարզային բնակչության համար պատշաճ հասանելիություն և բուժօգնության շարունակականություն հնարավոր չի լինում ապահովել»,- ասաց զեկուցող Նարեկ Զեյնալյանը՝ պարզաբանելով, որ  նախագիծը հնարավորություն կտա մարզերն ապահովել անհրաժեշտ բուժաշխատողներով:

Նախագիծը հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում