ՎՎարդուհի Հարությունյան

Հրդեհ՝ Փամբակի անտառպետության տարածքում

Հրդեհ՝ Փամբակի անտառպետության տարածքում

Փետրվարի 22-ին, ժամը 14:26-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Փամբակի անտառպետության տարածքում՝ «Բնձոր» կոչվող հանդամասում, այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է մոտ 5 հա խոտածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի 8 աշխատակից:

Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։ Անտառտնտեսության աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում