ԱԱրսեն Մկրտչյան

Վերականգնվել է Մարմարաշեն - Երևան երթուղու աշխատանքը

Վերականգնվել է Մարմարաշեն - Երևան  երթուղու աշխատանքը

Արարատի մարզպետարանից տեղեկացնում են, որ երեկվանից վերականգնվել է Արարատի մարզի Մասիս համայնքի Մարմարաշեն վարչական շրջանից դեպի Երևան ուղևորվող 55ա միջին դասի միկրոավտոբուսների աշխատանքը:

 

Այս երթուղին վերագործարկելու առաջարկությամբ Երևանի քաղաքապետարանին էին դիմել Արարատի մարզպետարանն ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ հաշվի առնելով բնակիչների բողոքները:

 

Մարզպետարանից նաև տեղեկացնում են, որ երթուղին կգործի մինչև խնդրի վերջնական լուծումը. կստեղծվի միասնական տրանսպորտային համակարգ:

Տրանսպորտը կգործի Մարմարաշենից մինչև Երևան (Գարեգին Նժդեհի հրապարակ):

 
Հետադարձը՝ նույն ուղեգծով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում