ԳԳոհար Սարգսյան

Բարենպաստ պայմաններ կստեղծվեն ԱՊՀ պետությունների միջև թանգարանացուցահանդեսային փոխանակման զարգացման համար

Բարենպաստ պայմաններ կստեղծվեն ԱՊՀ պետությունների միջև թանգարանացուցահանդեսային փոխանակման զարգացման համար

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը  փետրվարի  22-ի հերթական նիստում քննարկել է Կառավարության  ներկայացրած ««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` թանգարանային գործի բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի խոսքով` համաձայնագիրը ստորագրվել է 2019 թ. մայիսի 31-ին, ուժի մեջ է մտել նույն տարվա նոյեմբերի 17-ին:

Համաձայնագիրը վավերացնելու արդյունքում` ակնկալվում է բարենպաստ պայմաններ ստեղծել ԱՊՀ մասնակից պետությունների միջև թանգարանացուցահանդեսային փոխանակման զարգացման համար, խրախուսել պատմությանը, մշակույթին և արվեստին նվիրված համատեղ ցուցահանդեսային նախագծերի նախապատրաստումն ու իրագործումը, այդ թվում` համացանցի օգտագործմամբ:

Փոխնախարարը հայտնել է, որ համաձայնագիրը չի տարածվելու Հայաստանի կողմից` Ադրբեջանի, իսկ Ադրբեջանի կողմից` Հայաստանի վրա, քանի դեռ լուծված չէ ԼՂ խնդիրը:

Համաձայնագիրն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: Այն  նախատեսվում է ընդգրկել  ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում