ԳԳոհար Սարգսյան

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը միջնորդել է դիմել ՍԴ և կասեցնել վարույթը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը միջնորդել է դիմել ՍԴ և կասեցնել վարույթը

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի կաշառքի գործով նիստին Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել է դիմել Սահմանադրական դատարան և կասեցնել գործի վարույթը: Ըստ Ալումյանի՝ հիմքն օրենքի բացն է. ոչ պարզ շարադրանքի դեպքում՝ օրենքը դատարանին և մեղադրող կողմին հնարավորություն չի տալիս պարզաբանելու ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը:

Դա, Ալումյանի խոսքով, հակասում է Սահմանադրության 67-րդ հոդվածի 1-ին կետին և 63-րդ հոդվածի 1-ին մասին: Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկել է՝ նշելով, որ օրենքում բաց չկա, դատարանը ամբաստանյալին օրենքով պարզաբանում է մեղադրանքի էությունը, ուստի միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման: Դատարանը միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի մարտի 1-ին:

Նախորդ նիստին մեղադրող դատախազը հրապարակել էր այս գործով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Դրա վերաբերյալ մեղադրյալները դիրքորոշում չեն հայտնել՝ նշելով, որ այն իրենց համար հասկանալի չէ:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 3 մլն դոլար կաշառք ստանալու, Արմեն Գևորգյանը՝ կաշառք ստանալու և փողերի լվացման համար:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում