ԼԼիլիթ Ասատրյան

Հունահռոմեական ոճի ըմբիշները միջազգային մրցաշարի կմասնակցեն Իրանում

Հունահռոմեական ոճի ըմբիշները միջազգային մրցաշարի կմասնակցեն Իրանում

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ փետրվարի 23-25-ը միջազգային մրցաշարի կմասնակցի:

Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ Թեհրան է մեկնել 9 ըմբիշ՝ Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (63 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սերյոժա Բեռնեցյանը (72 կգ), Էմիլ Ավետիսյանը (77 կգ), Էրիկ Էլոյանը (82 կգ), Կարեն Խաչատրյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Թիմի հետ մրցավայր են մեկնել նաև մարզիչներ Սամվել Գևորգյանն ու Արսեն Մակվեցյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում