ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունն է այն ֆորմատը, որտեղ խաղաղության համաձայնագիրը կարող է քննարկվել. Մարիա Կարապետյան

ԳԳոհար Սարգսյան

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում շեշտեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է այն ֆորմատը, որտեղ կարող է քննարկվել խաղաղության համաձայնագիրը:

«Արդեն տևական ժամանակ է, որ Հայաստանն իր կողմից խոսում է Հայաստանի համար և Հարավային Կովկասում տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մասին: Մենք նաև Ալիևից ենք լսում խաղաղության, խաղաղության համաձայնագրի մասին ուղերձներ, սակայն այստեղ կարևոր է շեշտել, որ գործողությունները պետք է համապատասխանեն:

Մեր պատկերացումը և միջազգային հանրության պատկերացումն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունն է այն ֆորմատը, որտեղ խաղաղության նման համաձայնագիրը կարող է քննարկվել»,- ասաց Կարապետյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում