ԳԳոհար Սարգսյան

Գողություն կատարելիս 3-րդ հարկից ընկած տղամարդը հիվանդանոցում մահացել է

Գողություն կատարելիս 3-րդ հարկից ընկած տղամարդը հիվանդանոցում մահացել է

Հունվարի 26-ին 44-ամյա տղամարդը գողություն կատարելու նպատակով գնացել էր Ծաղկաձոր քաղաքի Պահլավունյաց փողոցի կոմունալ տնտեսության չգործող շինություն և փորձել էր գողանալ շինության 2-րդ և 3-րդ հարկերի պատուհանները, սակայն շինության 3-րդ հարկից ընկել էր և ստացել մարմնական վնասվածքներ:

Փետրվարի 21-ին՝ ժամը 17.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներ ստացած և բուժօգնության տեղափոխված 44-ամյա տղամարդը մահացել է:

Կատարվում է նախաքննություն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում