ԳԳոհար Սարգսյան

Կարեն Անդրեասյանը և Իրանի Գերագույն դատարանի նախագահը քննարկել են դատական ոլորտին առնչվող հարցեր

Կարեն Անդրեասյանը և Իրանի Գերագույն դատարանի նախագահը քննարկել են դատական ոլորտին առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն Իրանի Իսլամական Հանրապետությունում հանդիպում է ունեցել ԻԻՀ Գերագույն դատարանի նախագահ Սեյեդ Ահմադ Մորթազավի Մողադամիի հետ:

Իրանի գերագույն դատարանի նախագահը իր գոհունակությունն է հայտնել ՀՀ իշխանությունների գործադրած ջանքերի համար տարածաշրջանում խաղաղությունը վերականգնելու և կայունություն հաստատելու ուղղությամբ:

ԻԻՀ Գերագույն դատարանի նախագահը սիրով ողջունել է ՀՀ պատվիրակության այցը բարեկամ Իրան և նախարարին է ներկայացրել ԻԻՀ դատական համակարգը, մասնավորապես՝ ԻԻՀ Գերագույն դատարանի գործառույթների շրջանակը:

Փոխադարձաբար ՀՀ արդարադատության նախարարի կողմից ներկայացվել են ՀՀ դատական համակարգը, ՀՀ արդարադատության նախարարի գործառույթների շրջանակը, սահմանադրական բարեփոխումների կարևորությունը և դատական համակարգի բարեփոխումների տեսլականը՝ միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա այն առավել գործուն դարձնելու առումով:

ԻԻՀ Գերագույն դատարանի նախագահը հատուկ շնորհակալություն է հայտնել ԻԻՀ 7 դատապարտյալների պատժի հետագա կրման նպատակով հայրենիք վերադարձնելու համար նախարարի ջանքերի համար և հույս է հայտնել շարունակական համագործակցության։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում