ՎՎարդուհի Հարությունյան

Ամփոփվել է ԿԳՄՍՆ-ի՝ Գրքի տոնին նվիրված մրցույթը

Ամփոփվել է ԿԳՄՍՆ-ի՝ Գրքի տոնին նվիրված մրցույթը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է Գրքի տոնին նվիրված մրցույթի արդյունքները:

Մրցույթը նախատեսված էր 10-12-րդ դասարանների աշակերտների համար: Փետրվարի 10-19-ը՝ յուրաքանչյուր օր, հրապարակվել են հայ և համաշխարհային գրականությունից հատվածներ (օրական մեկ հրապարակում), և աշակերտների խնդիրն էր պատասխանել՝ «Ո՞վ է հեղինակը, և ո՞ր ստեղծագործությունից է մեջբերումը» հարցերին:

Համաձայն մրցութային պայմանների՝ հրապարակման մեկնաբանությունների բաժնում առաջինը ճիշտ պատասխանած աշակերտը ճանաչվել է «օրվա հաղթող»: Խմբագրված պատասխանները չեն դիտարկվել:

Գրքի տոնին նվիրված մրցույթում աշակերտներն ապահովել են բարձր մասնակցայնություն. բոլոր 10 հրապարակումների մեկնաբանություններում գրվել է ավելի քան 5450 պատասխան:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է առաջինը ճիշտ պատասխանած տասնյակին՝ «օրվա հաղթողներին».

10.02.2022 թ. - ՀՀ Տավուշի մարզի Գոշի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Գոհար Ամիրխանյան

11.02.2022 թ. - ՀՀ Արագածոտնի մարզի Արագածի թիվ 1 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ադիբեկ Գևորգյան:


12.02.2022 թ. - ՀՀ Լոռու մարզի Կաթնաջրի Ս. Սեյրանյանի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Սաթենիկ Ամիրբեկյան:


13.02.2022 թ. - ՀՀ Շիրակի մարզի Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտուհի Լուսինե Թորիկյան:


14.02.2022 թ. - ՀՀ Լոռու մարզի Տաշիրի Ա. Խաչատրյանի անվան ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Մանուշակ Մնեյան:


15.02.2022 թ. - ՀՀ Տավուշի մարզի Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ Քոչարյան:


16.02.2022 թ. - Երևանի թիվ 159 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Անուշ Գասպարյան:

17.02.2022 թ. - ՀՀ Լոռու մարզի Սպիտակի Ս. Ավետիսյանի անվան ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Վանուհի Բաղրամյան:

18.02.2022 թ. - ՀՀ Շիրակի մարզի Աղինի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Ելենա Հովհաննիսյան:

19.02.2022 թ. - Երևանի թիվ 139 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Անուշ Առաքելյան:

Հաջորդիվ հաղթող աշակերտները կհրավիրվեն ԿԳՄՍ նախարարություն՝ արժանանալու խրախուսական պարգևների:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում