ՄՄարիամ Մխիթարյան

Սաակաշվիլին հերթական հացադուլն է հայտարարել՝ վատ բուժօգնության պատճառով

Սաակաշվիլին հերթական հացադուլն է հայտարարել՝ վատ բուժօգնության պատճառով

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին փետրվարի 21-ին հերթական հացադուլն է հայտարարել բանտում վատ բուժման պատճառով։

«Ինձ նպատակաուղղված ցանկանում են հաշմանդամ դարձնել: Վրացական իշխանությունները ցանկանում են, որ ես մեռնեմ։ Չի հաջողվի։ Եթե ​​հարկ լինի, ես կմեռնեմ գլուխս բարձր։ Այսօրվանից անժամկետ հացադուլ եմ հայտարարում»,- ТАСС-ը մեջբերում է նրա խոսքերը։

Փետրվարի սկզբին Սաակաշվիլին դատական ​​նիստի ժամանակ բողոքել էր իր առողջության վատթարացումից և պահանջել էր թույլ տալ անձնական բժշկին այցելել իրեն։ Ինչպես նշել է նախկին նախագահը, վրացի բժիշկներին թույլ չեն տալիս այցելել իրեն։

Սաակաշվիլին ձերբակալվել էր 2021 թվականի հոկտեմբերի 1-ին Թբիլիսիում, երբ երկիր վերադարձավ ՏԻՄ ընտրությունների նախօրեին։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել սահմանն ապօրինի հատելու համար։

Ձերբակալման օրը Սաակաշվիլին, ի նշան բողոքի, հացադուլ հայտարարեց այնքան ժամանակ, քանի դեռ իրեն և իր համախոհներին չեն ազատել։ Նոյեմբերի 19-ին Վրաստանի արդարադատության նախարարությունը որոշեց նախկին նախագահին բանտային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել Գորիի զինվորական հոսպիտալ։ Հաջորդ օրը Սաակաշվիլին դադարեցրեց հացադուլը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում