ԳԳոհար Սարգսյան

Քայլեր են արվում տրանսպորտի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման ուղղությամբ. Երևանի քաղաքապետ

Քայլեր են արվում տրանսպորտի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման ուղղությամբ. Երևանի քաղաքապետ

Փետրվարի 20-ից Zhong Tong մակնիշի նոր ավտոբուսներով են սկսել սպասարկվել թիվ 28 և 35 երթուղիները: 28 համարի երթուղու ուղեգիծը, ի դեպ, փոքր-ինչ փոփոխվել է, և ուղիղ կապ է հաստատվել դեպի մետրոյի «Բարեկամություն» կայարան։

 
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետին զեկուցվել է, որ նոր ավտոբուսներով երթուղիների համալրումը հիմնականում կազմակերպվում է շահագործման ժամկետը սպառած միկրոավտոբուսային երթուղիների բացը լրացնելու սկզբունքով:

 

Խոսելով տրանսպորտային համակարգում առկա խնդիրների մասին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կարևորել է քաղաքացիների պատասխանատու վերաբերմունքը առաջարկվող ժամանակավոր լուծումներին: Մասնավորապես, քաղաքապետն անդրադարձել է մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, որ վարորդներն առաջարկում են 100 դրամներն իրենց փոխանցել:
 
Հրաչյա Սարգսյանը հաձնարարել է հսկողություն իրականացնել նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով և ընդգծել, որ քաղաքացիների վճարած գումարները բացառապես ուղղվում են ոլորտի բարեփոխումներին:

 

«Երևանի տրանսպորտային համակարգը բարելավելու նպատակով 15-20 տարի ոչինչ չի արվել, և բոլորին էլ պարզ է, որ առկա խնդիրները հնարավոր չէ միանգամից լուծել: Համալիր լուծումներ տալու նպատակով համայնքն այսօր լուրջ ջանքեր է գործադրում:
 
Նոր ավտոբուսներով շարժակազմի համալրմանը զուգահեռ՝ քայլեր են արվում տրանսպորտի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման, տոմսային միասնական համակարգով սպասարկման, երևանյան կանգառասրահների արդիականացումն ապահովելու և մի շարք այլ ուղղություններով»,- ընդգծել է քաղաքապետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում