ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 5146 խախտում

ԳԳոհար Սարգսյան

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները փետրվարի 14-21-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 5146 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 95 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 124, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 6 անձ։ 77 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 66-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 1-ը՝ փոխարինված համարանիշերով, 77-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։

Բացի դրանից՝ 364 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում