ԳԳոհար Սարգսյան

ՄՊՀ-ն հրապարակել է ախտորոշիչ ծառայությունների ոլորտի ուսումնասիրության արդյունքները

ՄՊՀ-ն հրապարակել է ախտորոշիչ ծառայությունների ոլորտի ուսումնասիրության արդյունքները

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը իրականացրել է ախտորոշիչ ծառայությունների ոլորտի ուսումնասիրություն:

Ծառայությունները բաժանվել են հետևյալ խմբերի․

Ցածր տեխնոլոգիական ռադիոլոգիական ախտորոշիչ ծառայություններ (ռենտգեն, ուլտրաձայնային և մամոգրաֆիկ հետազոտություններ) 

2020 թվականին ուլտրաձայնային հետազոտություններ մատուցել է 191 ընկերություն։ 

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ 2020 թվականի 2019 թվականի համեմատ 17․1 % աճել են ռենտգեն հետազոտությունները։

Մամոգրաֆիկ ծառայություններ մատուցել են 12 ընկերություն․ 2020 թվականին նման հետազոտությունների թիվը աճել է 40․8 տոկոսով։

Մամոգրաֆիկ ծառայությունները մտնում են դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների կազմի մեջ, և պետության կողմից փոխհատուցվող արժեքը 10 000 դրամ է։

Բարձր տեխնոլոգիական ռադիոլոգիական ախտորոշիչ ծառայություններ (ՀՏ, ՄՌՏ և Ռադիոնուկլիդային հետազոտության ծառայություններ)

Համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություններ (ՀՏ) մատուցում է 32 բուժհաստատություն, որոնցից 24-ը տեղակայված են Երևանում։ Երևանում մատուցվել է ՀՏ ծառայությունների 90․1 %։

ՀՏ ծառայությունների շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ։ Գինը տանատվում է 25 000-ից 50 000 դրամի սահմաններում։

Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի ծառայություններ (ՄՌՏ)

2020 թվականին ՄՌՏ ծառայություն մատուցվել է 11 տնտեսվարող սուբյեկտների կողմից, որոնցից միայն երկուսն են գործունեությունը իրականացնում Երևան քաղաքից դուրս՝ Դիլիջան և Գյումրի քաղաքներում։

ՄՌՏ հետազոտությունների դեպքում գները տատանվում են 30 000-ից մինչև 100 000 դրամի միջակայքում։ Պետության կողմից փոխհատուցման դեպքում տրամադրվում է 25 000-60 000 դրամ։

Ռադիոնուկլիդային հետազոտության ծառայություններ

Մատուցել է 3 ընկերություն․ իրականացվել է 1405 ռադիոնուկլիդային հետազոտություն՝ նախորդ տարվա 1446 հետազոտության դիմաց։

Պետության կողմից հետազոտության արժեքն է 46 000 դրամ,  իսկ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայությունների գինը տատանվել է 30 000-ից 50 000 դրամի շրջանակներում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում