ԱԱրևիկ Աբելյան

Աբովյանի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 15-ամյա աղջիկն անգիտակից է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Աբովյանի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 15-ամյա աղջիկն անգիտակից է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Աբովյանում տեղի ունեցած ողբերգական վթարից հետո գանգուղեղային ծանր վնասվածքներով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 15-ամյա աղջիկ երեխա: Այս մասին հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

 

«Ունի գլխուղեղի և թոքերի սալջարդ, ազդրոսկրերի կոտրվածքներ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար»,- հայտնել է Դերձյանը:
 
Ավելի վաղ հայտնել էինք՝ փետրվարի 20-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, Աբովյան-Արզնի խճուղում իրար են բախվել «ԲՄՎ X5» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «ԲՄՎ»-ն բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:

«ՎԱԶ-2106»-ի վարորդ 45-ամյա Վաչագան Պետրոսյանը և չորս ուղևորները՝ 39-ամյա Արմինե Պետրոսյանը, 16-ամյա Վահե Պետրոսյանը, 64-ամյա Գյուլնարա Պետրոսյանը և 34-ամյա Մելինե Գասպարյանը, մահացել են, իսկ անչափահաս ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում