Քովիդի ծանր ընթացքը կապված է անձի գենետիկ առանձնահատկության հետ. հայ գիտնականների հետազոտությունը

ԱԱլիս Մելիքսեթյան

Հայ գիտնականներն ապացուցել են, որ մարդու գենետիկ առանձնահատկությամբ պայմանավորված՝ հնարավոր է կորոնավիրուսի ծանր ընթացք: Գենետիկ կառուցվածքում բաղադրիչ կա, որն առավել վտանգավոր է դարձնում քովիդը:

Բերանի խոռոչի քսուքի կամ արյան հետազոտությամբ հնարավոր է պարզել ռիսկային խումբը: Երբ մարդն իրազեկված լինի իր գենետիկ առանձնահատկության մասին, ավելի խիստ կպահպանի հակահամաճարակային կանոնները, իսկ վարակվելիս կիմանա՝ հիվանդությունը ծանր ընթացք է ստանալու, և պետք է վաղ շրջանում դիմել բժշկի:

Հեղինակ՝ Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում