2020 թ. սեպտեմբերից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցել է 3651 զոհվածի ընտանիքի

ԱԱրևիկ Աբելյան

44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմը 3812 զոհ տվեց: Նրանցից 94-ի մարմինը կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ մասունքները դեռ հուղարկավորված չեն: Դատագենետիկական փորձաքննությունը հաստատել է զոհվածների ինքնությունը, բայց նրանց ընտանիքի անդամները չեն ընդունում դրա արդյունքները:

Այդ 94 ընտանիքին դեռ հատուցում էլ չի տրվել, չնայած՝ ժամկետի որևէ սահմանափակում չկա, և կարող են դիմել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ, հուղարկավորումից հետո՝ երբ ցանկանան: Մեր բոլորի աշխատավարձից ու նվիրաբերություններից կուտակված գումարը հատկացվում է անհետ կորածների, զոհվածների ընտանիքներին և հայրենիքի պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինվորականներին:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում