ՎՎարդուհի Հարությունյան

Հակոբ Արշակյանն ԱԺ պատգամավորների ուղեկցությամբ շրջել է Երևանի փողոցներով, գրքեր նվիրել անցորդներին

Հակոբ Արշակյանն ԱԺ պատգամավորների ուղեկցությամբ շրջել է Երևանի փողոցներով, գրքեր նվիրել անցորդներին

Այսօր լրանում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 153-ամյակը, և այդ օրն ընդունված է գիրք նվիրել մեկմեկու: Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ մեր երկրում իրականացվում են բազմաթիվ գրական միջոցառումներ, գրքերի շնորհանդեսներ, հանրային ընթերցումներ, հայտնի գրողների հետ հանդիպումներ:

Օրվա առթիվ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը մասնակցել է Ալեքսեյ Պոմիգալովի, Ալեքսանդր Անդրեևի և Իլյա Կորոբովի «Մարդիկ և մեքենաները» գրքի շնորհանդեսին:

May be an image of 1 person, standing, suit and indoor

Մինչ ձեռնարկի վերաբերյալ կարծիքների փոխանակումը, ներկաները դիտել են գրքի թրեյլերը, որը ներկայացնում էր Սովետական Հայաստանի բարձր տեխնոլոգիական, ռազմարդյունաբերական և գիտատեխնոլոգիական զարգացման միտումները:

Կարևորելով նման գրքի հրատարակումը և շնորհակալություն հայտնելով հեղինակներին՝ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ կրելով Սովետական Հայաստանի գիտական ու մշակութային արժեքները՝ մեր երկիրը պետք է զարգացնի ու կատարելագործի այդ հմտությունները: Նրա համոզմամբ՝ նման նախաձեռնությունները պետք է խթան հանդիսանան, որ որևէ ուղղությամբ արտադրություններ կազմակերպած արդյունաբերական հսկաների պատմությունները թղթին հանձնվեն: Այդկերպ ապագա սերունդները կտեղեկանան, թե գիտական ինչպիսի ներուժ է եղել մեր երկրում, ինչի վրա կարելի է հիմնվել և առաջ գնալ:

May be an image of 3 people, people standing and outdoors

Գրքի շնորհանդեսի ավարտից հետո Հակոբ Արշակյանն ԱԺ պատգամավորների ուղեկցությամբ շրջել է Երևանի փողոցներով, հայ և արտասահմանցի հայտնի գրողների գրքեր նվիրել մեր հայրենակիցներին, զրուցել նրանց հետ:

Այնուհետև Հակոբ Արշակյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու ԱԺ պատգամավորները եղել են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ խորհրդարանականները շրջել են կառույցում, ծանոթացել պայմաններին, այցելել կենտրոնում գործող գրադարան, ճաշարան ու հանգստի սենյակ:

May be an image of 4 people, people sitting and indoor

Գրքի օրվա կապակցությամբ օրենսդիրները գրքեր են նվիրել կենտրոնում բուժում ստացող երիտասարդներին, զրուցել նրանց հետ:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը երախտագիտություն է հայտնել ժամանակակից սարքավորումներով համալրված նման կառույց ունենալն իրականություն դարձրած անձանց և առաջին հերթին՝ կենտրոնում վերականգնողական բուժում ստացող հայրենիքի պաշտպաններին՝ անմնացորդ նվիրումի համար:

May be an image of 10 people, people standing, people sitting and indoor

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը հագեցած է ժամանակակից վերականգնողական սարքերով, իր հնարավորություններով բացառիկ կենտրոն է: Վերականգնողական ծառայություններից ու բուժօգնությունից բացի զինվորական հաշմանդամություն ունեցող անձինք կենտրոնում ստանում են նաև հոգեբանական աջակցություն, նրանց համար իրականացվում են նաև ուսումնական, սոցիալական ինտեգրման և զբաղվածության ծրագրեր:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում