ՀՀայկարամ Նահապետյան

Հրդեհ Չարենցավանի «Ալաբ-Մեդ» մետալուրգիական գործարանի կաթսայատանը

Հրդեհ Չարենցավանի «Ալաբ-Մեդ» մետալուրգիական գործարանի կաթսայատանը

Փետրվարի 19-ին՝ ժամը 10:28-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Չարենցավան քաղաքի 1-ին խճուղու թիվ 8 փակուղում՝ «Ալաբ-Մեդ» մետալուրգիական գործարանի 1-ին հարկում գտնվող կաթսայատանը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ալաբ-Մեդ» ՓԲԸ կաթսայատանը (մոտ 50 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:03-ին, մարվել՝ 11:31-ին: Կաթսայատան վառարանում այրվել է յուղի տարայից (200 լիտր տարողությամբ) արտահոսած յուղը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում