ԱԱրսեն Մկրտչյան

Արտակ Ջումայանը բուժկենտրոնների տնօրենների հետ քննարկել է առողջապահական մի շարք խնդիրներ

Արտակ Ջումայանը բուժկենտրոնների տնօրենների հետ  քննարկել է առողջապահական մի շարք խնդիրներ

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային այցերով եղել է մի շարք բժշկական կենտրոններում` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Մեդլայն», «Սուրբ Աստվածամայր», «Արմենիա», Մասիսի, Սպիտակի, Գյումրու բուժկենտրոններում, շրջել է նաև «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտներում, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ու Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոններում։

 

Փոխնախարարը ծանոթացել է COVID-19-ով պացիենտների բուժման համար վերապրոֆիլավորված բժշկական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայություններին և բուժման գործընթացին, գնահատել աշխատանքների կազմակերպմանն առնչվող ընթացիկ իրավիճակը:
 

Միաժամանակ, բժշկական կազմակերպությունների տնօրենների հետ քննարկվել են առողջապահական, ինչպես նաև ստացիոնար բուժման մեջ գտնվող պացիենտների առողջության բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում