ՆՆարե Ոսկանյան

Քննարկվել են Լիտվայի դեսպանատան հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները

Քննարկվել են Լիտվայի դեսպանատան հետ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները
Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, դեսպանատան առաջին քարտուղար պրն․ Էվալդաս Գալվանաուսկասին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը։
 
Մարզպետ Արամ Խաչատրյանի և իր անունից ողջունելով հյուրերին՝ փոխմարզպետը շնորհավորել է Հայաստանի և Լիտվայի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ։
 
«Չնայած այս տարի մենք նշում ենք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, սակայն հայերի և լիտվացիների շփումները դարերի պատմություն ունեն․ մենք կապված ենք ջերմ բարեկամությամբ»,- ասել է փոխմարզպետը։
 
Նա համառոտ ներկայացրել է Լոռու մարզը, մարզի զարգացման ռազմավարական ուղղությունները։ Գ․ Ասրյանը նաև շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ մարզում իրականացված ծրագրերի և համատեղ կյանքի կոչված նախաձեռնությունների համար։
 
Նախորդ տարի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետության տարածքում հիմնվել է «Լիտվական անտառ», որը խնամքով պահպանվում է։
 
Դեսպանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և Լոռու մարզպետարանի հետ առավել սերտ համագործակցության մեծ ցանկություն հայտնել։ Նա կարևորել է առաջիկայում տարբեր ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունների դիտարկումը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում