Օրը՝ 60 վայրկյանում | 18.02.2022

ԼԼիլիթ Ասատրյան

Արցախի Ազգային ժողովը Մինսկի խմբի համանախագահներին կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ բանակցային գործընթացը վերսկսելու համար:

Արարատ Միրզոյանը կմեկնի Մյունխեն՝ մասնակցելու անվտանգության համաժողովի աշխատանքներին:

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը հավատարմագրերն է հանձնել արտգործնախարարի տեղակալ Ռուդենկոյին:

Մոսկվան Վաշինգտոնին է փոխանցել անվտանգության երաշխիքների մասին ռուսական նախագծին ամերիկյան պատասխանի արձագանքը։

Ուկրաինայի վրա հարձակվելու մասին հայտարարությունները, այդ թվում՝ Ջո Բայդենի կողմից, սրում են իրավիճակը. Պեսկով

Թուրքիան հարկադրաբար Սիրիա է վերադարձրել 155 հազար փախստականի:

Ղազախստանի նախագահ Տոկաևը որոշել է չշտապել լատինատառ գրությանն անցնելու հարցում:

Մակրոնը դեռ չի առաջադրել իր թեկնածությունն ընտրություններում. Լը Դրիան:

Ֆինլանդիան որոշել է հարթակ տրամադրել Լավրովի և Բլինքենի հանդիպման համար:

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1417  նոր դեպք: Առողջացել է 2825, մահացել՝ 25 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում