ՄՄարիամ Մխիթարյան

Ֆինլանդիան որոշել է հարթակ տրամադրել Լավրովի և Բլինքենի հանդիպման համար

Ֆինլանդիան որոշել է հարթակ տրամադրել Լավրովի և Բլինքենի հանդիպման համար

Ֆինլանդիան որոշել է հարթակ առաջարկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև բանակցությունների համար։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի նախագահ Սաուլի Նիինիստեի հայտարարությանը։

«Եթե Ֆինլանդիային խնդրեն վայր տրամադրել Լավրովի և Բլինքենի հանդիպման համար, Ֆինլանդիան պատրաստ է»,- ասել է պետության ղեկավարը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բլինքենը Լավրովին առաջարկել է հաջորդ շաբաթ նոր հանդիպում անցկացնել Եվրոպայում։ Նա կարծում է, որ դա հիմք կդառնա համաշխարհային առանցքային տերությունների առաջնորդների գագաթնաժողովի համար, որի հիմնական խնդիրը Ուկրաինայում հակամարտությունը թուլացնելն է։

Պետքարտուղարը նաև առաջարկել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցով «հանդիպումներ անցկացնել ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի և ԵԱՀԿ Մշտական ​​խորհրդի շրջանակներում»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում