ԳԳոհար Սարգսյան

Նոր ճանապարհի կառուցմամբ Մարտակերտ-Ստեփանակերտ ճանապարհը կկրճատվի շուրջ 24 կիլոմետրով

Նոր ճանապարհի կառուցմամբ Մարտակերտ-Ստեփանակերտ ճանապարհը կկրճատվի շուրջ 24 կիլոմետրով

Մարտակերտի շրջանում շարունակվում են Մարտակերտ-Ներքին Հոռաթաղ-Ճանկաթաղ 27 կիլոմետրանոց նոր ավտոճանապարհի կառուցման աշխատանքները։ Ներպետական տրանսպորտային հաղորդակցության առումով նոր ավտոճանապարհը կարևոր նշանակություն կունենա։

Այն հնարավորություն կտա կրճատել Մարտակերտ-Ստեփանակերտ ճանապարհը շուրջ 24 կիլոմետրով՝ հնարավորություն տալով շրջանցել մայրուղու Ներքին Հոռաթաղ-Դրմբոն-Չլդրան հատվածը։ Արդյունքում Մարտակերտ-Ստեփանակերտ ավտոճանապարհը կկազմի 73 կիլոմետր՝ ներկայիս 97 կիլոմետրի փոխարեն։

May be an image of outdoors

Ներկայումս արդեն կատարվել է ճանապարհի մոտ 4 կմ մասի ասֆալտապատում՝ Մարտակերտ-Ներքին Հոռաթաղ հատվածում։ Եվս 15 կմ հատվածում իրականացվել են հողային աշխատանքներ, իսկ մնացած 8 կմ հատվածում դեռ շարունակվում են։ Ճանապարհի կառուցումն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Շինարարական աշխատանքները կատարում են «Քարավան» ՍՊԸ, «Վերածնունդ» ՍՊԸ և «Ճանշին» ՓԲԸ կազմակերպությունները։

May be an image of 2 people, nature and road
May be an image of road and tree

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում