ԳԳոհար Սարգսյան

«ՀայՓոստի» iNovation դուստր ձեռնարկության IT մասնագետները վարպետության դաս են անցկացրել Պոլիտեխնիկի ուսանողների համար

«ՀայՓոստի» iNovation դուստր ձեռնարկության IT մասնագետները վարպետության դաս են անցկացրել Պոլիտեխնիկի ուսանողների համար

«ՀայՓոստ» ընկերության Այնովեյշն (iNovation) դուստր ձեռնարկության գլխավոր տնօրեն Արթուր Հարությունյանը և պրոդուկտների զարգացման և թողարկման գծով տնօրեն Գրիգորի Ղազարյանը վարպետության դաս են անցկացրել Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների համար:

Արթուր Հարությունյանը ուսանողներին ներկայացրել է «Այնովեյշն» (iNovation) ընկերությունը, գրանցած ձեռքբերումները, բարձրակարգ ծրագրավորողների թիմի կողմից մշակված ծրագրային լուծումները, ինչպես նաև զարգացման հեռանկարները։ «ՏՏ կառավարում և աութսորսինգի մոտեցումները» թեմայով ուսանողների հետ տեղեկատվական հանդիպման շրջանակում Գրիգորի Ղազարյանը ներկայացրել է ՏՏ կառավարման մեխանիզմները, գործընթացները, ինչպես նաև կիսվել է, թե ներկայումս ինչ տեսակի ՏՏ աութսորսինգ է իրականացվում, և որը ինչ մոդելով է աշխատում։

Պոլիտեխնիկական համալսարանում ուսանողների հետ տեղեկատվական հանդիպման ավարտին «Այնովեյշն» (iNovation) դուստր ձեռնարկության ՏՏ մասնագետները ուսանողների հետ քննարկել են աութսորսինգի տեսակների առավելությունները և ժամանակակից թվային աշխարհում իրականացման հնարավորությունները։

Հիշեցնենք, որ «ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը 2021 թ. նոյեմբերի տասնչորսին ստորագրել են համագործակցության հուշագիր, որը միտված է ուսանողների կրթության որակի բարձրացմանը, ինչպես նաև գործնական փորձի հարստացմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում