ԱԱրսեն Մկրտչյան

Քննարկվել է Մ6 - Սանահինի վանական համալիր ճանապարհահատվածի հիմնանորոգման հարցը

Քննարկվել է Մ6 - Սանահինի վանական համալիր ճանապարհահատվածի հիմնանորոգման հարցը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ քննարկել է Մ6 (Ալավերդու դատարանից) - Սանահինի վանական համալիր՝ շուրջ 8 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման հարցը։

 
Պատգամավորը տեղեկացրել է՝ այս պահին ընթանում են նախագծանախահաշվային աշխատանքներ, Սանահին-Սարահարթ թաղամաս տանող ճանապարհին կատարվել է չափագրում։

 

«Հաջորդ և վերջին` մրցույթի փուլից հետո կմեկնարկեն ճանապարհաշինական բուն աշխատանքները։ Ամբողջ գումարը հատկացնելու է Կառավարությունը։ Կունենանք դեպի ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ժառանգություն հանդիսացող՝ Սանահինի վանական համալիր տանող բարձրակարգ ճանապարհ, ինչպես Հաղպատի դեպքում։ Բացի այդ, մեծապես կշահի բնակչության թվով Ալավերդու ամենամեծ` Սանահին-Սարահարթ թաղամասը»,- գրել է Արեն Մկրտչյանը:
 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում