Գողություն գիտատեխնոլոգիական կենտրոնից. կասկածյալները ձերբակալվել են

ԳԳևորգ Թոսունյան

Փետրվարի 12-ի առավոտյան օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ Ազատության պողոտայի  գիտատեխնոլոգիական կենտրոնից գողություն անելիս հանցագործներից մեկին բռնել են: Բաժնի քրեական հետախույզների և ՊԾ Երևանի գնդի ոստիկանների արագ արձագանքման շնորհիվ րոպեներ անց կասկածվողներից մեկը՝ հենց դեպքի վայրից, մյուսը՝ Ազատության պողոտայից բերման են ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նրանք, ևս երկու հանցակցի հետ, որոնց ինքնությունը պարզվում է, փետրվարի  7-ից  9-ը նշված կենտրոնից գողացել են երեք օդորակիչ ու մալուխ: Օդորակիչները վաճառել էին, իսկ մալուխը Խարբերդի տարածքում այրել էին, առանձնացրել պղինձն ու հանձնել գունավոր մետաղների ընդունման կետ: Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները պարզել են նաև, որ գողոնը տեղափոխել էին Սյունիքի մարզի մի բնակչի մեքենայով, որը նույնպես հայտնաբերվել է ու բերման ենթարկվել:

Բացի այդ, պարզվել է, որ հանցավոր խմբի անդամները հունվարի 31-ին նույն կենտրոնից գողացել են 20 մետր պղնձե խողովակներ, 30 մետր մալուխ, 4 էլեկտրական սղոց, 5 էլեկտական շաղափ, 2  զոդման սարք և 2 բենզասղոց:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Բերման ենթարկված անձինք տվել են խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել:

Նրանց բնակարանների խուզարկությամբ գողոնը մասամբ հայտնաբերվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում