ԳԳևորգ Թոսունյան

Կամարիսի թռչնանոցում հրդեհի հետևանքով անկել է շուրջ 650 թռչուն

Կամարիսի թռչնանոցում հրդեհի հետևանքով անկել է շուրջ 650 թռչուն

Փետրվարի 17-ին՝ ժամը 06:47-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամարիս գյուղի վերջնամասում այրվում է անասնագոմի տանիք. ներսում կան խոշոր եղջերավոր կենդանիներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կամարիս գյուղի «Բիո Կամարիս» ՍՊԸ-ին պատկանող թռչնանոցում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։27-ին, մարվել՝ 09։55-ին։ Այրվել են թռչնանոցի տանիքի փայտե կառուցատարրերը և առաստաղը (մոտ 500 քմ), կենցաղային իրեր և տեխնիկական սարքավորումներ, անկել է մոտ 650 թև թռչուն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում