ԳԳոհար Սարգսյան

Հայ-ուկրաինական նոր համագործակցություն՝ գիտակրթական ոլորտում

Հայ-ուկրաինական նոր համագործակցություն՝ գիտակրթական ոլորտում

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը և Ուկրաինայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համալսարանի ռեկտոր Եվհենիյ Իմասը Կիևում ստորագրել են կրթության, գիտության և հետազոտական ոլորտներում համագործակցության վերաբերյալ հուշագիր։

Ստորագրման արարողությանը ներկա են եղել Ուկրաինայի կրթության և գիտության նախարարի տեղակալ Արթուր Սելեցկին, երիտասարդության և սպորտի նախարարի տեղակալ Լյուդմիլա Պանչենկոն և Ուկրաինայում ՀՀ դեսպանատան երրորդ քարտուղար Հայկ Թորոսյանը։

Ռեկտոր Ե. Իմասը շնորհակալություն է հայտնել հայաստանյան պատվիրակությանը՝ Ուկրաինայում ստեղծված բարդ իրավիճակում այցը չհետաձգելու և Ուկրաինա ժամանելու համար:

Բուհի պատվիրակության անդամները նախօրեին հանդիպել էին նաև Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի հետ և քննարկել ուկրաինահայ համայնքի ներկայացուցիչների՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի տարբեր կրթական ծրագրերով ուսմանն առնչվող հարցերը, այդ թվում՝ պետպատվերի շրջանակում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում