ՆՆարե Ոսկանյան

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում, Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է

ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում, Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Սյունիքի մարզի Աղվանի-Հալիձոր ավտոճանապարհին (դժվարանցանելի) տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ, Տավուշի մարզի Բերդ քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն: Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում