ԱԱլիս Մելիքսեթյան

Արագածոտնի մարզպետը մեդալներ է հանձնել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ընտանիքներին

Արագածոտնի մարզպետը մեդալներ է հանձնել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ընտանիքներին
ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, փոխմարզպետ Հարություն Գուլյանը, մարզպետի խորհրդական Ռազմիկ Թադևոսյանն Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանի, զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության մարզային ստորաբաժանման ղեկավար Անուշավան Ասատրյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ընտանիքներին և ծնողներին հանձնել նրանց զավակներին շնորհված մեդալները։
 
Հետմահու մեդալներ են տրվել Համլետ Միսակի Ներսիսյանին (Աշտարակ), Գոռ Կարենի Մանուկյանին (Արտաշավան), Գուրգեն Միքայելի Ավետիսյանին (Աշտարակ), Գոռ Հայկի Աբգարյանին (Օշական), Պատվական Արամի Ենգորյանին (Աշտարակ), Արտակ Սերոբի Սարգսյանին (Աշտարակ), Դանիել Հովիկի Մկրտչյանին (Աշտարակ)։
 
«Շնորհակալ ենք, որ հայրենյաց պաշտպանի ոգով որդի եք դաստիարակել և հերոսներ եք նվիրել մեր ազգին»,- ծնողներին ուղղված երախտիքի խոսքում ասել է մարզպետը։
 
Պաշտոնատար անձինք պատրաստակամություն են հայտնել իրենց հնարավորությունների սահմանում ամեն կերպ սատարելու զոհվածների ընտանիքներին։
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում