ՆՆարե Ոսկանյան

ՀՀ ՔԿ նախագահի տեղակալն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ թրաֆիքինգի դեմ պայքարի 2020-2022 թթ. ծրագրի ղեկավարին

ՀՀ ՔԿ նախագահի տեղակալն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ թրաֆիքինգի դեմ պայքարի 2020-2022 թթ. ծրագրի ղեկավարին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր հյուրընկալել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության թրաֆիքինգի դեմ պայքարի 2020-2022 թթ. ծրագրի ղեկավար Լիլիան Մագետոյին:

Հանդիպման ընթացքում Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը մանրամասն ներկայացրել է վերջին տարիների ընթացքում հանրապետությունում թրաֆիքինգի դեպքերով հարուցված քրեական գործերի վիճակագրությունը, Քննչական կոմիտեի համապատասխան վարչության կողմից կատարված աշխատանքները:

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ Հովհաննես Համբարյանը ներկայացրել է մինչդատական վարույթի վերաբերյալ տարեկան ցուցանիշների հավաքագրման և ամփոփման տվյալները:

Ծրագրի ղեկավար Լիլիան Մագետոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և համագործակցության համար` հույս հայտնելով, որ Քննչական կոմիտեի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջև համագործակցությունը կկրի շարունակական բնույթ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում