Այդ քրգործը որևէ միջազգային իրավական հիմք ունենալ չի կարող. Անդրեասյանը՝ Ադրբեջանի կողմից Արցախի նախագահի նկատմամբ քրեական հետապնդման մասին

ԳԳոհար Սարգսյան

Այդ քրեական գործը որևէ միջազգային իրավական հիմքեր ունենալ չի կարող: ՀՀ արդարադատության նախարարը լրագրողների հետ ճեպազրույցում այս համոզմունքը հայտնեց՝ անդրադառնալով Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու մասին հարցին:

«Իրավական հետապնդում անել ինքնապաշտպանության համար՝ անտրամաբանական է: Չեմ կարող առավել մանրամասն դիտարկումներ անել, որովհետև ծանոթ չեմ նույնիսկ «քրեական գործ» կոչվածին, որի մասին գրվել է մամուլում»,- ասաց Անդրեասյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի դատախազությունը «նախատեսում է սեղմ ժամկետներում ձերբակալել» Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Իրավապահների այդ մտադրության մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը։

Բաքուն Արայիկ Հարությունյանին մեղադրում է իբրև թե «Գյանջայի վրա հրթիռային հարձակման» համար։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում