ԼԼիլիթ Ասատրյան

Սննդի շղթայի 155 օբյեկտում հայտնաբերվել է 4 խախտում

Սննդի շղթայի 155 օբյեկտում հայտնաբերվել է 4 խախտում

Փետրվարի 14-ին և 15-ին ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական ստուգայցեր են իրականացրել հանրապետության սննդի շղթայի 155 օբյեկտում՝ վերահսկելու համար հակահամաճարակային կանոնների պահպանումը: Այդ մասին ասված է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Ֆեյսբուքի էջում:

 
May be an image of 1 հոգի

 

«Խախտումներ հայտնաբերվել են 4 տնտեսվարողի մոտ, կազմվել են արձանագրություններ:
 
May be an image of 2 մարդ, people standing և ներսումը

 

Հիշեցում. հունվարի 22-ից հանրային սննդի օբյեկտ մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24-ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք, կամ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի QR կոդի միջոցով կամ թղթային տարբերակով։
 
May be an image of 2 մարդ, people standing, ներսում և text that says 'BA REDMI NOTE 8 AI QUAD CAMERA'-ը

 

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսվարողը ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, մեկ տարվա ընթացքում խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով»,-նշված է գրառման մեջ:
 
May be an image of 8 մարդ, people sitting, people standing և ներսումը
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում