Ռուսաստանը մեր ամենախոշոր առևտրային գործընկերն է, և այդ երկրում զարգացած ենթակառուցվածք ունենալը մեր առաջնահերթությունն է. Վահան Քերոբյան

ԳԳոհար Սարգսյան

Նոր հնարավորություններ ռուսական շուկայում հայկական արտադրանքի իրացման համար: Այս տարվա երկրորդ եռամսյակի վերջում Մոսկվայում տեղի կունենա 267 հազար ք. մ տարածքով խոշոր առևտրային կենտրոնի պաշտոնական բացումը: Այն ունենալու է մոտ 1800 խանութ ու տաղավար, որոնք վաճառելու են սննդամթերք, հագուստ ու շինանյութ՝ առաջնահերթությունը տալով հայկական արտադրանքին:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ նախարարությունը պատրաստ է օժանդակել, որ կենտրոնը լինի պահանջված ու հաջողված: Նախարարը կարևոր է համարել նման ենթակառուցվածքների առկայությունը նաև այլ երկրներում։

«Գիտեք, թե 2 տարի առաջ ինչ մեծ խնդիրներ առաջացան ռուսական շուկայում այն պատճառով, որ մենք չունեինք նման ենթակառուցվածք և ստիպված օգտվում էինք ադրբեջանական նմանատիպ ենթակառուցվածքից, հիմա շատ ավելի անկաշկանդ, շատ ավելի անկախ կկարողանանք աշխատել մեր արտահանման ամենամեծ շուկայում: Ռուսաստանը մեր ամենախոշոր առևտրային գործընկերն է և այդ երկրում ունենալ զարգացած ենթակառուցվածք՝ մեր առաջնահերթություն է»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը:

Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում