ԱԱլիս Մելիքսեթյան

Հրդեհ՝ Բջնի գյուղում. տուժածներ չկան

Հրդեհ՝ Բջնի գյուղում. տուժածներ չկան

Փետրվարի 15-ին, ժամը 22:00-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 14-րդ փողոցի տներից մեկի տանիքում (մոտ 45 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:35-ին, մարվել՝ 23:16-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 45 քմ) և տանիքում կուտակած անասնակեր (մոտ 500 կգ):

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում