ԱԱրսեն Մկրտչյան

Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանն այցելել է համայնքային բուժհաստատություններ

Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանն այցելել է համայնքային բուժհաստատություններ

Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանն ավագանու անդամների հետ միասին այցելել է համայնքային մի շարք բուժհաստատություններ, ծանոթացել պայմաններին, առկա խնդիրներին ու քաղաքացիներին մատուցվող ծառայություններին:

 

May be an image of 4 people, people standing and outdoors
 
«Շտապբուժօգնություն» ընկերությունում հատկապես կարևորվել է քաղաքացիների կանչերին արագ արձագանքելը: Փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը նշել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ այժմ քայլեր են ձեռնարկվում շտապբուժօգնության զանգերի կենտրոնում հատուկ համակարգ ներդնելու ուղղությամբ, որը հետադարձ հեռախոսազանգի հնարավորություն կտա:
 
May be an image of 6 people, people standing, map and indoor
 
Ընդհանուր բուժական համակարգում կարևորելով առաջնային օղակի աշխատանքը՝ Գևորգ Սիմոնյանը նկատել է, որ երևանյան պոլիկլինիկաներն այսօր կարևոր ծառայություններ են մատուցում քաղաքացիներին՝ հնարավորություն տալով ավելի վաղ հայտնաբերել ու կանխարգելել հիվանդությունները:
 
May be an image of 3 people, people standing and indoor
 

Հարկ է նշել, որ մայրաքաղաքի բնակիչների համար արդեն հասանելի են նաև դժվարամատչելի հետազոտությունները:

 
Երևանի քաղաքապետարանը 2022 թ. համայնքային բյուջեով ձեռք է բերել մի շարք ծառայություններ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում