ԳԳոհար Սարգսյան

Համատեղ ջանքերով կշարունակենք զարգացնել փոխշահավետ գործակցությունը. Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Սերբիայի նախագահին

Համատեղ ջանքերով կշարունակենք զարգացնել փոխշահավետ գործակցությունը. Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Սերբիայի նախագահին

Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Սիմոնյանը շնորհավորական ուղեձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանը մեծապես կարևորում է Սերբիայի հետ բարեկամական կապերի հետևողական զարգացումն ու խորացումը երկկողմ և բազմակողմ հարթակներում: Մեր երկրների միջև առկա կայուն գործընկերային հարաբերությունները մշտապես աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ և դրանք խորացնելու անկեղծ ցանկությամբ:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք զարգացնել փոխշահավետ գործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում