Դիմելիության բարձր մակարդակ՝ մաքսային ծառայողի պատրաստման դասընթացին

ԳԳոհար Սարգսյան

Պետական եկամուտների կոմիտեի բարեփոխումների նոր փուլում արմատապես փոխվում է մաքսային ծառայություն ընդունվելու ընթացակարգը։ Ներդրվում է կադրերի ընդունելության ավելի ճկուն և արդյունավետ համակարգ: Այդ նպատակով կոմիտեն սկսում է նոր չափանիշներով մաքսային ծառայողներ պատրաստելու աննախադեպ դասընթացների շարք, որի ընդունելության համար անհրաժեշտ է ներկայացնել առցանց դիմում (https://ats.hirebee.ai/am/jobs/dimord/apply) և ներբեռնել պահանջվող փաստաթղթերի պատճենները։

Դասընթացի ընդունելությունը կանցկացվի երկու փուլով՝ թեստավորում և հարցազրույց: Պարտադիր պահանջ կլինի օտար լեզուների և համակարգչի իմացությունը: Դասընթացի ընդունելության դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 28-ն է:

Փետրվարի 15-ի դրությամբ արդեն իսկ ստացվել է 900-ից ավելի դիմում, ինչը վկայում է դասընթացին դիմելիության բարձր մակարդակի մասին: Ընդունելության փաստաթղթերի մանրամասն ոսումնասիրությանը կհաջորդի ընտրված դիմորդների թեստավորման փուլը, որի անցողիկ շեմը հաղթահարած մասնակիցները հարցազրույցին մասնակցելու իրավունք կստանան բարեվարքության հարցաթերթիկ լրացնելուց հետո միայն:

Հարցազրույցի փուլը բարեհաջող հաղթահարելուց հետո դիմորդները կընդգրկվեն դասընթացի մասնակիցների ցանկում, կանցնեն տեսական և գործնական պարապմունքներ: Ամենավերջում նրանք կհանձնեն ավարտական քննություն:

Դասընթացը հաջողությամբ ավարտածները կստանան հավաստագիր՝ 3 տարի ժամկետով և աշխատանքի առաջարկի հնարավորություն՝ մաքսային ծառայության տարբեր պաշտոններում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում