ՎՎահե Դավթյան

Խնկո Ապոր անվան գրադարանում մեկնարկելու է Մանկապատանեկան գրքի Երևանյան 18-րդ ցուցահանդես-տոնավաճառը

Խնկո Ապոր անվան գրադարանում մեկնարկելու է Մանկապատանեկան գրքի Երևանյան 18-րդ ցուցահանդես-տոնավաճառը

Փետրվարի 18-19-ը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կազմակերպվելու է Մանկապատանեկան գրքի երևանյան 18-րդ ցուցահանդես-տոնավաճառը:

Պաշտոնական բացումը տեղի կունենա փետրվարի 18-ին, որի շրջանակում կայանալու է գրադարանի 2021-ի լավագույն ընթերցողների պարգևատրումն ու IBBY միջազգային կազմակերպության «Պատվո ցուցակ 2020»-ի դիպլոմների հանձնումը:

Փետրվարի 19-ը՝ Հ. Թումանյանի ծննդյան օրը, որը հայտնի է որպես Գիրք նվիրելու օր, նշանավորվելու է տարաբնույթ միջոցառումներով: 

Երկօրյա միջոցառումների շրջանակը բավական ընդգրկուն է՝ դրանք նախատեսվում են ինչպես գրադարանում, այնպես էլ՝ գրադարանից դուրս: Այս տարի առաջին անգամ իրականացվելու է «Քո առաջին գիրքը» ակցիան, որի շրջանակում գրադարանի աշխատակիցները փետրվարի 17-19-ը գրքեր են նվիրելու ծննդատներից դուրս գրվող նորածիններին և նրանց մայրիկներին:

Գրադարանում այդ օրերին հյուրընկալվելու են երիտասարդ, բայց արդեն հանրաճանաչ գրողներ, մանկագիրներ: Հեքիաթի սրահում երեխաների համար հեքիաթներ են ընթերցելու զինվորները: 

Նախատեսվում է գրքերի ցուցադրություն, շնորհանդեսներ, հանդիպում մանկագիրների և հոգեբանի հետ: Կազմակերպվելու են ինտերակտիվ խաղեր, վիկտորինաներ, վարպետության դասեր, թատերական բեմականացումներ, մուլտֆիլմերի ցուցադրություններ, երաժշտական ունկնդրումներ: 

18-րդ տոնավաճառի ծրագիրը

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում