ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4780 խախտում

ԳԳոհար Սարգսյան

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները փետրվարի 7-14-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4780 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 59 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 84, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 11 անձ։ 34 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 25-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 1-ը՝ առանց համարանիշերի, 82-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում