ՄՄարի Կոստանյան

«Մոդեռնա» պատվաստանյութի չբացված սրվակների պիտանիության ժամկետը փոխվել է. ԱՆ

«Մոդեռնա» պատվաստանյութի չբացված սրվակների պիտանիության ժամկետը փոխվել է. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են՝ «Մոդեռնա» ընկերության արտադրության «Սպայկվաքս» (Spikevax, նախկինում՝ COVID-19 Vaccine Moderna) պատվաստանյութի պիտանիության ժամկետն առաջին կիրառման թույլտվությամբ հաստատված էր 7 ամիս, որից հետո արտադրողը շարունակել է կայունության հետազոտությունները և արձանագրել, որ որակական ցուցանիշները ևս 2 ամիս անփոփոխ են մնում: Այս փաստն ընդունվել է նաև պատվաստանյութի կիրառման թույլտվություն տրամադրած իրավասու մարմինների կողմից (ՄԲ, ԱՄՆ, ԵՄ)՝ որպես հետգրանցումային փոփոխություն:

 

«Այսպիսով, «Սպայկվաքս» պատվաստանյութի չբացված սրվակների պիտանիության ժամկետը 7 ամսից փոխվել է 9-ի՝ -25ºC-ից -15ºC պահպանելու պայմաններում:
 

Միաժամանակ, որոշվել է երկամսյա երկարաձգումը տարածել մինչև 2022 թվականի փետրվարն արտադրված սերիաների վրա, ինչը կիրառելի է բոլոր երկրներում, նաև` Հայաստանում առկա պատվաստանյութի համար»,- հայտնում են նախարարությունից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում