ԳԳոհար Սարգսյան

Շիրակի մարզպետը և Ուզբեկստանում ՀՀ դեսպանը քննարկել են տնտեսական, մշակութային գործակցության հարցեր

Շիրակի մարզպետը և Ուզբեկստանում ՀՀ դեսպանը քննարկել են տնտեսական, մշակութային գործակցության հարցեր
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ու Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն այսօր հյուրընկալել են Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արամ Գրիգորյանին։
 
Հանդիպման ժամանակ քննարկվել և նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Գյումրի և Սամարղանդ քաղաքները քույր քաղաքներ հռչակելու մասին։
 
Համաձայնագրով կողմերը կգործակցեն տնտեսության, մշակույթի, պատմամշակութային ժառանգության պահպանման, զբոսաշրջության բնագավառներում։
 
«Լիահույս եմ, որ Հայաստանի և Ուզբեկստանի միջև արդեն ձևավորված բարիդրացիական ու գործընկերական կապերն առավել կամրապնդվեն նաև ապակենտրոնացված մակարդակով։ Գյումրին ու Սամարղանդը կկարողանան համագործակցել, և այդ գործընկերությունը հիմք կհանդիսանա տնտեսական ու արդյունաբերական նոր կապերի հաստատման»,- նշել է Շիրակի մարզպետը։
 
Կողմերը պատրաստակամություն են հայտնել անել հնարավորը բարեկամական կապերը խորացնելու և համագործակցության նոր օրակարգ ունենալու համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում