ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում Ջանջուղազյանի թեկնածությանը

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստում հավանություն տվեց Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությանը: 

«Համոզված եմ, որ համատեղ աշխատանքի ընթացքում մեզ կհաջողվի մեր բոլոր պետական ինստիտուտներին բարձրացնել այլ կայացման աստիճանի և փոխել մեր պետության դիրքը համաշխարհային իրականության մեջ»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը: 

Ջանջուղազյանի թեկնածության հարցը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

Ջանջուղազյանը նախկինում զբաղեցրել է գլխավոր գանձապետի, ապա՝ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում