ԱԱրսեն Մկրտչյան

2179 ստուգայց, 66 խախտում, տուգանքի 37 որոշում. ԱԱՏՄ-ն ամփոփել է անցած շաբաթը

2179 ստուգայց, 66 խախտում, տուգանքի 37 որոշում. ԱԱՏՄ-ն ամփոփել է անցած շաբաթը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2022 թ. փետրվարի 1-13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում իրականացրել է 2179 ստուգայց՝ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողության նպատակով։

 

ԱԱՏՄ մասնագետները արձանագրել են 66 խախտում, որոնց վերաբերյալ կազմվել են ՎԻՎ արձանագրություններ։

Տնտեսվարողներից 6-ին տրվել են նախազգուշացումներ։ Նշված ժամանակահատվածում կայացվել է տուգանքի 37 որոշում։

 

Ստուգայցերի մեծ մասը՝ 68%, իրականացվել է մանրամեծածախ առևտրի կետերում, ապա գրասենյակներում` 7%, դեղատներում՝ 7․6%, և այլն։
 

Խախտումների մեծ մասը՝ 70%-ը, վերաբերել է չպատվաստված աշխատողների համար աշխատավայր ներկայանալիս յուրաքանչյուր 7 օրը մեկ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ ներկայացնելու պահանջին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում