ՎՎահե Դավթյան

Հայաստանը և Վրաստանը սերտացնում են գործակցությունը մաքսային վարչարարության ոլորտում

Հայաստանը և Վրաստանը սերտացնում են գործակցությունը մաքսային վարչարարության ոլորտում

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Բագրատաշենի մաքսային-կետ բաժնում հանդիպել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած՝ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի գլխավորած պատվիրակությանը:

Ռուստամ Բադասյանը և Լևան Կակավան շրջայց են կատարել Բագրատաշենի անցակետի տարածքում, ծանոթացել սահմանահատման գործընթացի պատշաճ կազմակերպման և սպասարկման պայմաններին: Ընդգծվել է, որ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների և քաղաքացիների համար սահմանային անցակետերով դյուրին և արագ տեղաշարժի ապահովումը երկու երկրների մաքսային մարմինների առաջնահերթություններից է:

May be an image of 2 people, people standing, suit and outdoors

Օրակարգում՝ կարևոր նշանակություն ունեցող մի շարք հարցեր են: Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանը և Լևան Կակավան անդրադարձել են համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներին: Նշվել է, որ  հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային հարաբերությունները հնարավորություն են տալիս ակտիվ փոխգործակցել երկկողմ, ինչպես նաև միջազգային հարթակներում:

Հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են Հայաստանի ու Վրաստանի միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային փոխադրումներին առնչվող էլեկտրոնային տվյալների նախնական փոխանակման գործընթացի կարևորությունը, ուրախությամբ փաստելով, որ համակարգի գործարկումը նախատեսվում է առաջիկա շաբաթների ընթացքում: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի համակարգերի ինտեգրման անհրաժեշտությանը:

May be an image of 10 people, people standing and road

Քննարկվել են նաև երկկողմ համագործակցության մի շարք այլ ուղղություններ:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել գործուն քայլերը՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կենսագործելու ուղղությամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում