ԼԼիլիթ Ասատրյան

Ուժգին երկրաշարժ Բավրայից 16 կմ հյուսիս-արևելք. զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում և Երևանում

Ուժգին երկրաշարժ Բավրայից 16 կմ հյուսիս-արևելք. զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում և Երևանում
Փետրվարի 13-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:25-ին, (Գրինվիչի ժամանակով ժամը 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան՝ Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ:
 
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Այդ մասին հայտնում է ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։
 
Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:
 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում